17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

20 դեկ 2017 13:45

Անհանգիստ ոտքերի համախտանիշը վաղաժամ մահվան նշան են համարել

 

Անհանգիստ ոտքերի համախտանիշը (ԱՈՀ), որի դեպքում նստած կամ պառկած դիրքերում ստորին վերջույթներում տհաճ զգացողություններ են առաջանում, կապված է կանանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության մեծացման հետ: Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Neurology ամսագրում, հայտնում է MedicalXpress-ը:

Գիտնականները վերլուծել են Nurses' Health Study-ի երկարաժամկետ հետազոտության տվյալները, որին 57,417 կին է մասնակցել, որնց միջին տարիքը 67 տարեկան էր: 2002 թվականից սկսած 2 տարին մեկ կամավորներին հարցաշար է ուղարկվել, որոնցում պետք է նշեին առողջական վիճակի մասին, նաեւ հստակեցնեին՝ արդյոք ԱՈՀ եւ սիրտ-անոթային  համակարգի հիվանդություններ ունեցե՞լ են

Մասնագետները 10 տարվա ընթացքում տարբեր պատճառներով մահվան 6448 դեպք են գրանցել: Պարզվել է, որ ԱՈՀ-ով տառապող փորձարկվողների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը 43 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր այս համախտանիշով չեն տառապել: Նշվում է, որ կապ չի հայտնաբերվել ԱՈՀ-ի եւ օնկոլոգիայի ու այլ պատճառներով մահացության միջեւ:

Անհանգիստ ոտքերի համախտանիշը զգայաշարժողական խանգարում է, որին բնորոշ են ստորին վերջույթներում տհաճ զգացողությունները, որոնք արտահայտվում են հանգիստ վիճակում: ԱՈՀ-ն ավելի հաճախ սրվում է երեկոյան ժամերին ու գիշերը եւ քնի խանգարում առաջացնում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր