20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

21 դեկ 2017 10:15

«Ժամանակ». «Հին հաշիվներ». Դավիթ Հարությունյանը «փուռը տվեց» Հրայր Թովմասյանին

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն:

ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, նրան այդպես էր տրամադրվել, քանի որ նախագիծը քննարկվել էր նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է:

Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած ու դեռ ավելի վաղ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի միջեւ սուր հակասություն կա: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ օպոնենտներ են եղել: Եվ Դ. Հարությունյանը առիթը բաց չթողեց ու որպես մասնագետ՝ նրան «փուռը տվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր