17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

21 դեկ 2017 12:15

Գիտնականները հայտնաբերել են ընտանեկան զույգերի անբացատրելի անպտղության պատճառը

Գիտնականները հայտնաբերել են ընտանեկան զույգերի անպտղության նախկինում անաբացատրելի դեպքերի պատճառը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում, հայտնում է EurekAlert!-ը:
Մասնագետները պարզել են, որ բժիշկներին անհայտ պատճառով հղիանալ չկարողացող կանանց մոտ նկատվում է տիրոտրոպինի բարձր մակարդակ՝ այն կանանց համեմատությամբ, որոնց անպտղության նախապայմանները բժշկական հետազոտությամբ բացահայտվում են:
Չպարզված պատճառներով անպտղութամբ կանանց թիվը, որոնց մոտ այս հորմոնի պարունակությունը արյան միլիլիտրի մեջ գերազանցել է 0,117 նանոգրամը, 2 անգամ ավելի շատ է եղել, քան այն կանանց, որոնք անպտղությամբ ախտորոշմամբ տղամարդկանց հետ են զույգ կազմել:
Հեղինակները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով զույգ կազմած եւ հղիանալ փորձող 18-39 տարեկան կանանց տվյալները, որոնց 2000-2012 թվականներին հետեւել են Բոսթոնի (Մասաչուսեթս) Partner HealthCare System հիվանդանոցում: Այսպիսի 187 զույգերում անպտղությունը (որի պատճառները պարզ չեն) կապվում էր կանանց հետ, 52 զույգերում՝ տղամարդկանց:
«Հնարավոր է, որ տիրոտրոպինի բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել կանանց վրա, որոնք փորձում են հղիանալ»,- նշել է հետազոտության համահեղինակ Փաունեհ Ֆազելին:
Տիրոտրոպինն արտադրվում է գլխուղեղի հիպոֆիզի առջեւի հատվածում: Արյան մեջ այս նյութի բարձր պարունակությունը վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման նշան է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր