Որտեղի՞ց են հայտնվում կպչուն մտքերը

Կոնկորդիայի համալսարանի աշխատակիցները հետազոտության ընթացքում, որին մասնակցել է ՕԿԽ-ով չտառապող 113 ուսանող, պարզել են, որ վերահսկողությունը կորցնելու վախը մարդկանց ստիպում է ամեն ինչ մի քանի անգամ ստուգել: Հավանաբար, հենց այս վախն է ընկած մեծ թվով խանգարումների, ներառյալ ՕԿԽ հիմքում
Հետազոտության մասնակիցները ստացել են էլեկտրաէնցեֆալոգրի կեղծ արդյունքներ: Մասնակիցներն ասել են, որ իրենց մոտ մտքերի եւ գործողությունների վերահսկողությունը կորցնելու ցածր կամ բարձր վտանգ է եղել: Այնուհետեւ ուսանողներին առաջարկել են հանձնարարություն կատարել համակարգչով: Կամավորներին խնդրել են վերահսկել էկրանին երեւացող պատկերները (դրանք էկրանից հեռացնել մինչ այն, երբ ինքնուրույն կանհետանան):
Իրականում մանակիցները չեն կարողացել պատկերները վերահսկել: Նրանց հրահանգել են պատկերները վերահսկելու համար օգտագործել ստեղնաշաի որոշակի համակցություն եւ բաց միջակայք սեղմել, հրամանը հաստատելու համար: Հետազոտողները նկատել են, որ մասնակիցները, ովքեր կարծում էին, որ իրենց մոտ վերահսկողությունը կորցնելու վտանգը բարձր է, իրենց գործողություններն ավելի մանրակրկտորեն են ստուգել, քան նրանք, որոնք իրենց հակված չէին համարում վերահսկողությունը կորցնելուն: