14:25 - Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում         14:20 - Ամենուրեք փոշի էր, Օբաման 8 տարի նախագահ էր, և նա մեկ անգամ ոտք չի դրել այդտեղ.ինչպե՞ս կարող է մարդ ունենա լավ բունկեր ու չվայելել      14:14 - Տեսանյութ. Ինչի վրա են ծախսվել գումարները,Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, բայց տաքությունով գնում ենք հիվանդի մոտ    

21 դեկ 2017 15:00

ԱԺ-ում 7-րդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում է. Փաշինյանն ուշադրություն չդարձրեց սպառնալիքին

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, 60 կողմ ձայներով ընդունեց ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Մինչ այդ 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել էր նաեւ «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը:
Նշենք, որ ամեն մի օրինագծի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում: Այս պահի դրությամբ նա արդեն 7 անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցրել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  հայտարարեց, որ քվեարկության է դնում «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը, սակայն չհասցրեք քվեարկության դնել: Փաշինյանը հերթական անգամ 20 րոպեանոց ընդիջում վերցրեց:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նախորդ անգամ ընդմիջում վերցնելիս սպառնաց, որ եթե «Ելք»-ն այսպես շարունակի իրենք կփոխեն ԱԺ կանոնակարգ օրենքը եւ կզրկեն ընդմիջում վերցնելու հնարավորությունից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր