15:45 - Բնակարանային շուկանլ գահավիժել է. այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով         15:25 - Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք      15:05 - Երբվանից օդի ջերմաստիճանը կնվազի    

22 դեկ 2017 15:15

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ՝ 2018-ը բեկումնային է լինելու հայկական ֆուտբոլի համար

 

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով՝ ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը գրավել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր լավագույն եռյակը:

Այս տարի ՀՖՖ-ն չի անցկացնում «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությունը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր