12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակչուհի, 17-ամյա Ն. Հ.-ն է, ով ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է: Պարզվել է նաև, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, ինչից հետո ննջասենյակի պահարանից վերցրել է դեղատուփը և իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է տարբեր տեսակի դեղահաբեր: Նրան հայտնաբերել է մայրը՝ արդեն ուշագնաց վիճակում, ինչից հետո երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն: