12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

23 դեկ 2017 15:45

Հինգ պատճառ 2017-ին աշխատանքից հեռանալու ու 2018-ին նոր կյանք սկսելու համար

 
Սպառնալիք Ձեր առողջությանը
Եթե դուք օրինակ երկար ժամանակ աշխատում եք փոշոտ ու չօդափոխվող շենքում, ասենք պահեստում, ապա թարմ օդի պակասից Ձեզ մոտ կարող են զարգանալ շնչառական օրգանների հետ կապված մի շարք հիվանդություններ։ Ձեր աշխատավարձը կարող է չտեղավորվել երկու ճամպրուկներում, ղեկավարությունը կարող է պաշտել ու գնահատել Ձեզ, բայց դա ոչինչ չի փոխում։ Եթե դուք լրջորեն հիվանդանաք, ապա ստիպված կլինեք հեռանալ, բայց արդեն առողջական պատճառներով։
Դուք կոլեկտիվի հետ լեզու չեք գտնում
Այս դեպքում խոսքն արդեն հոգեկան առողջության մասին է։ Ասացեք, ինչ իմաստ ունի ամբողջ օրը գտնվել այն մարդկանց կողքին, որոնք Ձեզ, մեղմ ասած, դուր չեն գալիս ու զայրացնում են։ Իսկ եթե նրանք նաեւ անընդհատ գժտվո՞ւմ են։ Եթե նման կոլեկտիվում աշխատանքը ձեզնից շատ հոգեկան ուժեր է խլում՝ միանշանակ պետք է հեռանալ։
Ձեր պարտականությունները հոգնեցնում ու ձանձրացնում են ձեզ
Որեւէ հեռանկար չկա։ Նստում եք ժամերով ու պարզապես դեգրադացվում, էկրանի վրա թղթախաղ խաղալով։ Կարծես տաք ու հարմար գրասենյակ է, հեշտ աշխատանք, հանգիստ ղեկավարություն, բայց այդ ամենը ուրախություն չի պատճառում ։ Միայն սեփական անօգտակարության զգացողություն ունեք։ Ու ձեզ մոտ ավելի հաճախ է առաջանում այն միտքը, որ պետք է ինչ-որ բան փոխել, օրինակ՝ նախ հեռանալ աշխատանքից։ Չէ՞ որ աշխատանքը պետք է ուրախություն պատճառի, այլ ոչ թե սեփական անարժեքության զգացողություն առաջացնի։
Ցածր աշխատավարձ՝ առանց բարձրացման հեռանկարների
Դե, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների։
Տարաձայնություններ ղեկավարության հետ
Դուք այստեղ նրա համար չեք, որ լսեք կարճատես տնօրենի բարոյախրատական դատողությունները։ Բայց այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ։ Պատահում է, որ պահանջկոտ, բայց արդարացի ղեկավարին չեն սիրում հենց պահանջկոտության համար։ Այդ դեպքում պետք է անկեղծ լինեք՝ իրո՞ք ղեկավարի դիտողությունն անարդարացի է, թե՞ դուք եք նրան կողմնապահ վերաբերվում։ Չէ՞ որ «ղեկավարն ի սկզբանե չի կարող իրավացի լինել» տրամադրվածությամբ ձեզ համար դժվար կլինի նույնիսկ ամենաադեկվատ տնօրենի հետ լեզու գտնելը։ Բայց եթե դուք իրոք բախվում եք ղեկավարի կամայականություններին ու լկտիությանը՝ համարձակորեն հեռացեք այդտեղից, բարձր շրխկացնելով դուռը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր