Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

25 դեկ 2017 12:35

Տաքսու՝ վարորդը մեքենայի մեջ ծեծել է ուղեւորուհուն եւ հափշտակել պայուսակը. մանրամասներ

 

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 19-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 9.40-ին, քաղաքացուհին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, կեսգիշերին, ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը, իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի եւ 1.200.000 դրամ:

Պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան նա նստել է Լենինգրադյան փողոցից տուն ուղեւորվելու համար, սակայն վարորդն այն վարել է դեպի Կորեայի ձորի ուղղությամբ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը՝ նախկինում դատապարտված 34-ամյա Փայլակ Հ.-ն:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 8.40-ին, նշված հանցագործության կասկածանքով Փայլակ Հ.-ն Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 74 հասցեի մոտից բերման է ենթարկվել:

Փայլակ Հ.-ն ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր