Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

25 դեկ 2017 15:15

Թունավորում Գյումրիում. տան 6 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր Ս.-ն, 47-ամյա Սմբատ Ս.-ն, 44-ամյա Անահիտ Ս.-ն, 25-ամյա Հռիփսիմե Ս.-ն, 22-ամյա Աբրահամ Ս.-ն եւ 19-ամյա Գայանե Ս.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.45-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է քննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր