17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

05 հուլ 2016 16:42

Խանդի հողի վրա դանակով սպանել է կնոջը

Սամվել Ժորայի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հուլիսի 26-ին, ժամը 07:45-ի սահմաններում, խանդի հողի վրա՝ ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:  
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սամվել Ստեփանյանը, թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում, իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ կնոջ հետ իր հարաբերությունները եղել են նորմալ, սակայն ինչպես բոլոր ընտանիքները, իրենք նույնպես ունեցել են վեճ-վիճաբանություններ, որոնք անցել են և շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Իրենց տնտեսական կարիքների համար պարբերաբար վարկեր են վերցրել բանկերից, սակայն քանի որ մշտական աշխատանք չի ունեցել, վարկերի մարումը ուշացրել են` կուտակել պրտքեր: Իր ընտանիքի նյութական վիճակը բարելավելու և վարկերը վճարելու համար մեկնել է Ռուսաստան, որտեղ աշխատել է որպես վաճառող, սակայն ստացած եկամուտը չի բավականացրել, ինչի պատճառով 2010 թվականի փետրվարի 25-ին ամուսնալուծվել են, սակայն հաշտվելուց հետո շարունակել են համատեղ ամուսնական կյանքը:
Ռուսաստանում գտնվելու ժամանակ սոցալական կայքի միջոցով իրեն անծանոթ «Ապեր-ապեր» անվամբ օգտատեր հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ իր կինը դավաճանում է իրեն։ Երբ փորձել է հիշյալ օգտատերից բացատրություն պահանջել, նա ոչնչացրել է այդ էջը։ Ինքը հեռախոսով խոսելու ժամանակ այդ մասին հարցրել է Սերինեին: Վերջինս ընդունել է, որ դավաճանել է իրեն, միաժամանակ ասել է, որ իրեն չի սիրում, պետք է բաժանվի: Ինքը նրա ասածը լուրջ չի ընդունել և 2015 թվականի հուլիսի 16-ին վերադարձել է Ալավերդի քաղաք, սակայն իրենց բնակարանում կնոջը չի գտել: Իմանալով, որ նա հեռացել է բնակարանից և իրենց փոքր տղայի հետ գնացել մոր բնակարան, գնացել է նրա մոտ, խնդրել, որ նա չբաժանվի իրենից և վերադառնա տուն, սակայն Սերինեն նորից է ասել, որ իրեն չի սիրում, ցանկանում է ազատ կյանք ունենալ, քանի որ սիրեկան ունի։ Դարձյալ չհավատալով նրա խոսքերին, շարունակել է խնդրել, որ նա վերադառնա և զբաղվի իրենց երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ Սերինեն նորից է մերժել: 2015 թվականի հուլիսի 23-ին որդու՝ ժորա Ստեփանյանի հետ, կրկին գնացել է Սերինեի մոտ և խնդրել վերադառնալ, նույնիսկ ծնկի է իջել նրա առջև և լացելով համոզել, որ չլքի իրեն:
Միայն երեխայի խնդրանքներից հետո նա համաձայնել է և վերադարձել: Հաջորդ օրը` 2015 թվականի հուլիսի 24-ին ժամը 10-ի սահմաններում, նկատել է, որ Սերինեն հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում և ստանում: Իր հարցին, թե ում հետ է նամակագրական կապի մեջ, նա պատասխանել է, որ իր սիրեկանի հետ և ցույց է տվել բոլոր հաղորդագրությունները, ապա շարունակել նամակագրությունը։ Հաջորդ օրը Սերինեն ասել է սիրեկանի անունը, միասին հանդիպել են, իր այն հարցին, թե ինչ կապ ունի տղամարդն իր կնոջ հետ, նա Սերինեի ներկայությամբ պատասխանել է, որ պարզապես ընկերներ են, բազմաթիվ անգամ նրանից գնումներ է կատարել, սակայն սեռական հարաբերություն իրենց միջև տեղի չի ունեցել, որից հետո նա զայրացել ու հեռացել է:Նրա գնալուց հետո Սերինեն ասել է, որ տղամարդը ստում է, ինքը նրա հետ բազմիցս ունեցել է սեռական հարաբերություններ։ Այնուհետև գնացել են տուն, որտեղ շենքի դիմացը գտնվող իր արհեստանոցում կոտրել է ջերմաչափը և սնդիկը լցրել սրվակի մեջ նպատակ ունենալով ինքնասպանություն գործել։ 2 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  iravaban.net կայքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր