17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

25 դեկ 2017 17:05

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող՝ նրա կինը մեղսունակ է ճանաչվել

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող՝ նրա կինը մեղսունակ է ճանաչվելԱրմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող` նրա կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղսունակ է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
2017թ. դեկտեմբերի 14-ին ստացված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ու իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 23-ին կինը ոստիկանություն հաղորդում էր տվել և հայտնել, որ ամուսինը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քննությամբ պարզվել էր, որ 2017 թվականի հուլիսի 22-ի առավոտյան կնոջ և ամուսնու միջև տեղի էր ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել էր, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել էր քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր: Այնուհետև կինը զանգահարել էր որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել էր Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել սպանվածի կնոջը: Դեպքից օրեր անց մոր հետ ձերբակալված որդին արգելանքից ազատ էր արձակվել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տեղեկացանք նաև, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր