Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի          Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը       Իրանը մտադիր է հրթիռներ տեղակայել արաբական երեք երկրներում՝ Իսրայելին հակազդելու համար    

25 դեկ 2017 17:35

ԱԳՆ-ն՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին

ԱԳՆ-ն՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասինՀամաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն
ցուցաբերելու համար: Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր