17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

05 հուլ 2016 15:00

Մխիթարյանը հսկայական ազդեցություն կգործի «Մանչեսթեր Յունայթեդի» վրա. Գյունդողան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Գյունդողանն ու Մխիթարյանը «Բորուսիայում» միասին 3 մրցաշրջան են անցկացրել: 
«Հենրիխը «Բորուսիայում» հանդես եկավ 3 տարի: Առաջին երկու մրցաշրջանը նրա համար թեթև չէին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով սեփական ուժերի հանդեպ վստահության անհրաժեշտություն ունի: Նա պետք է անընդհատ խաղա ու ինքն իրեն ապացուցի, որ ավելի ու ավելի լավն է դառնում: Եթե Հենրիխը կարողանա շարունակել նույն ոգով, ապա հսկայական ազդեցություն կգործի «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Նրան առողջություն ու ամենայն բարիք եմ մաղթում»,-Գյունդողանի խոսքերը մեջբերել է football.ua-ն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր