18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

26 դեկ 2017 13:45

Կանանց դանակահարելուց հետո 34-ամյա տղամարդը նրանցից մեկին գցել է շենքի աստիճաններին. Մանրամասներ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիում երկու կանանց դանակահարության դեպքի վերաբերյալ:
Ըստ այդմ, նշվում է, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 46-ամյա Հ. Ղ.-ն, եւ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 37-ամյա Գ. Ծ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գ. Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 34-ամյա Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց եւ պատճառել վնասվածքներ, ապա Հ. Ղ.-ին հրել եւ գցել շենքի շքամուտքի աստիճաններին:
Նշանակվել է դատաբժշկական:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:  Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում դեկտեմբերի 25-ի երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն են դիմել դանակահարված երկու կանայք: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշել էր, որ 46-ամյա Ղ․Հ․-ն ու 37-ամյա  Ծ․Գ-ն իրենց մոտ են տեղափոխվել որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքներով, նրանց վիրահատել են, այժմ միջին ծանրության են:
Հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ իրենց դանակահարել է կոշկակարը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր