Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը          Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության       Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ    

26 դեկ 2017 16:15

Մոուրինյոն դեռ վերջնական որոշում չի կայացրել Հենրիխ Մխիթարյանի հարցով

Մոուրինյոն դեռ վերջնական որոշում չի կայացրել Հենրիխ Մխիթարյանի հարցով«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ, գրում է express.co.uk-ը:
Պորտուգալացի մասնագետը դեռ կասկածներ ունի Հենրիխ Մխիթարյանի ու իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հարցով: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ջանասիրաբար մարզվում է՝ լավագույն մարզավիճակին վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում 28-ամյա կիսապաշտպանը հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Նա հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ 3 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերը», Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմը» եւ նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր