Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

26 դեկ 2017 14:53

Սեռական ոտնձգություն 7-ամյա երեխայի նկատմամաբ.կա ձերբակալված

«Փաստինֆո»-ն գրում է. Էջմիածնում մանկահասակ տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարած անձը Արմավիրի մարզի բնակիչ է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ անձը, երեխային համոզելով, թե նրա համար ինչ-որ բան կգնի, տարել է դպրոցի բակի զուգարան, որտեղ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ ահազանգի՝ մանկահասակ երեխայի մարմնի վրա առկա են եղել նաև քերծվածքներ:
 
Հայտնի է դարձել, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը ձերբակալվել է, երիտասարդը 20 տարեկան է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր