Սերժ Սարգսյանի խոսքերը բումերանգի պես վերադառնում են իրեն և մյուս իշխանությունը զավթածներին.Տեսանյութ
«Սերժ Սարգսյանի խոսքերը այն մասին, թե Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման, բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու, բումերանգի պես վերադառնում են թե՛ իրեն և թե՛ վարչախմբի մնացած անդամներին»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ըստ նրա՝ բռնությամբ իշխանության եկած և բռնությամբ իշխանությունը պահողը նման հայտարարություններ չպետք է անի։