16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

27 դեկ 2017 20:00

Կայացավ տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը և ամփոփվեց մարզական տարին

 Կայացավ տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը և ամփոփվեց մարզական տարին
Armsport.am-ը գրում է, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական սպորտի տարվա ամփոփումը և 2017 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 լավագույններին պարգևատրեց «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներով: Լավագույն մարզիկների մցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը 
Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց մի շարք մարզիկների և մարզիչների: Օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրի նախագահի կողմից ստացավ անվանական զենք:
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր