Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

28 դեկ 2017 20:50

Բաքվում ուսուցչին հեռացրել են աշխատանքից՝ հայերի հետ հաշտվելու կոչի պատճառով

Ինչպես հաղորդում է minval.az-ը, Բաքվի թիվ 212 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, ով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կողմնակից է եւ քարոզում էր դա աշակերտների շրջանում, կորցրել է աշխատանքը: Ազիզովը Axar.az կայքին հայտնել է, որ  հատուկ տեսանյութեր էր պատրաստում՝ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կողմնակից:
Նա նշել է, որ հեռացումից հետո խնդրել է մանկավարժական խորհուրդ  հրավիրել, սակայն նրա խնդրանքը հաշվի չի առնվել:
Միեւնույն ժամանակ, modern.az պորտալը պնդում է, որ վերջերս Ազիզովը ադրբեջանցի աշակերտուհուն հայկական հագուստ է հագցրել, լուսանկարել է Բաքվում հայկական եկեղեցու ֆոնին եւ հրապարակել լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ զայրույթ էր առաջացրել:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում բողոք էր տարածվել այս ուսուցչի դեմ. նշվում էր, որ Ազիզովը բացահայտ խոստովանում է, որ իր աշակերտներին դաստիարակում է հայերի հանդեպ սիրո ոգով:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր