13:01 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

28 դեկ 2017 21:45

Ի՞նչը կարող է այս Ամանորին ձեզնից հեռացնել Ձեր հաջողությունը

 
2018-ին մենք հրաժեշտ ենք տալիս Հրե Աքաղաղին ու դիմավորում ենք Դեղին հողե շանը։ Զարմանալի չէ, որ շատ նշաններ կապակցված են լինելու հենց այդ կենդանու հետ։ Եթե Ամանորի նախօրեին կամ հենց ամանորյա գիշերը դուք շան վնգստոց լսեք՝ սպասեք վատ լուրերի։
ասեք վատ լուրերի։
Շան վնգստոց լսելը վատ նշան է, բայց եթե ամանորից առաջ Ձեզ կծի այդ կենդանին, դա շատ ավելի վատ է։ Նախ՝ տոնը կփչանա, երկրորդ՝ այդ նշանը Ձեզ գուժում է հիասթափություններ ու աղետներ 2018-ին։
Եթե այս ամանորին Ձեզ շրջապատեն փողոցային շներ, ապա կարող եք վատ լուրեր ակնկալել Ձեր կամ Ձեր մտերիմների վերաբերյալ։
Ամանորի նախօրեին պարզապես անհնար է փողոց դուրս չգալ ՝ տոնական մթնոլորտը վայելելու համար։ Սակայն զգույշ եղեք՝ եթե զբոսանքի ժամանակ դուք հանդիպեք շան, որը սկսի հաչել Ձեզ վրա, դա նշանակում է, որ շուտով դուք նենգ թշնամի ձեռք կբերեք։
Համարվում է, որ Ամանորին անթերի պետք է լինեն ոչ միայն սեղանն ու Ձեր տունը, այլեւ Ձեր արտաքինը։ Եթե ամանորյա գիշերը դուք պատահաբար կեղտոտեք կամ պատռեք ձեր հագուստը, ուրեմն ապագայում ֆինանսկաան դժվարություններ կունենաք։
Որքան էլ տխուր չհնչի՝ բայց ժամանակակից աշխարհում շատերը ստիպված են աշխատել ամանորյա գիշերը։ Իհարկե ոմանք չեն հավատա, որ դա վատ նշան է, չէ՞ որ այդ ձեւով կարելի է փող վաստակել։ Սակայն եթե դուք ստիպված եք եղել տոնն անցկացնել աշխատավայրում, ուրեմն 2018-ը Ձեզ համար կլինի ծանր աշխատանքով ու դժվարություններով լի տարի։
Չնայած ամանորն ուրախ տոն է, բայց նույնիսկ ամանորյա գիշերը վիճաբանություններ հնարավոր են։ Dailyhoro.ru կայքի փորձագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չներգրավվել վիճաբանության մեջ ՝ հակառակ դեպքում գալիք տարվա ընթացքում դուք բազմաթիվ հակառակորդներ ձեռք կբերեք։
Իհարկե մոլախաղերը տոն օրերի համար լավագույն զբաղմունքը չեն ։ Սակայն շատ ընկերություններ նախապատվությունը հենց այդ զարճանքին են տալիս։ Եթե ամանորյա գիշերը դուք պարտվել եք թղթախաղում, ապա կարող են հաջորդ տարի անհաջողություններ ակնկալել։
Մինչեւ Ամանոր ցանկալի է վերադարձնել բոլոր պարտքերը, իսկ այդ օրը նոր պարտք չվերցնել։ Եթե Ամանորին ձեզնից ֆինանսական օգնություն խնդրեն, ուրեմն 2018-ին կարող եք ֆինանսական դժվարություններ ակնկալել։
Նոր տարին միշտ մեզ ուրախություն է բերում։ Սակայն երբեմն մենք տխրում ենք ամանորյա գիշերը, քանի որ բազմաթիվ գեղեցիկ ու լավ պահեր հենց անցնող տարվա ընթացքում են տեղի ունեցել։ Ձգտեք չտրվել տխրությանն ու հեռու վանել բացասական մտքերը, հակառակ դեպքում հաջորդ տարին կարող է նվազ վառ ու հագեցած լինել, քան նախորդը։
Երբ մենք զարդարում ենք ամանորյա տոնածառը, ապա գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի այն գեղեցիկ լինի։ Երբեմն մեր ջանքերը կարող են ջուրն ընկնել հենց ամանորյա գիշերը, քանի որ որեւէ անփույթ հյուր կարող է պարզապես շուռ տալ տոնածառը։ Եթե Ձեր տանը հանկարծ նման բան պատահի, ուրեմն նոր տարին ձեզ անախորժություններ է խոստանում։
Մարդկանց մեծ մասը պարզապես պաշտում է շներին ։ Երբեմն մենք չենք կարողանում լավ խնամել մեր շներին, ու դրանք փախչում են։ Եթե հանկարծ Ձեր շունը հենց ամանորյա գիշերը փախչի՝ ապա նա իր հետ կտանի նաեւ Ձեր հաջողությունն ու երջանկությունը։
Երբ մենք ամանորյա կերակրատեսակներ ենք պատրաստում, ապա ուզում ենք , որ դրանք նախ համեղ լինեն։ Սակայն անգամ հմուտ խոհարարների մոտ կերակուրը երբեմն կարող է այրվել կամ անհամ ստացվել։ Եթե դուք պատահաբար փչացրել եք կերակուրը, որը ջանասիրաբար պատրաստում էիք ամանորյա սեղանի համար, ուրեմն 2018-ը Ձեզ համար քաղցր չի լինի։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր