17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

29 դեկ 2017 13:03

Մեզ դավաճանել են, նրանց մենք ենք պատժելու. Փոստանջյան

 

Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են մեզ եւ նրանց պատժելու ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով իր նախկին թիմակիցներին, որոնք ավագանու առաջին նիստից հետո խմբակցությունից դուրս եկան:

«Մենք մեր գործի մեջ ենք, այն պարտականությունները, պարտավորությունները, որ ստանձնել էինք, կյանքի ենք կոչում, մեր պարտականություններից չենք շեղվել, իսկ ցանկացած շեղվող ոչ միայն համապատասխան գնահատական կստանա մեզնից, այլեւ կպատժվի: Պարակշիեւն ու Պետրոսյանը դավաճանել են մեր ծրագրին, նրանք պատժվելու են եւ նրանց պատժում ենք մենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր