17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

30 դեկ 2017 19:00

ԵՏՄ բոլոր երկրները վավերացրել են Մաքսային օրենսգիրքը

 
ՔաղաքականԵվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային օրենսգրքի վավերացումը դեկտեմբերի 30-ին ավարտվել է Եվրասիական տնտեսական միության «հինգյակի» երկրներից Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի ստորագրությամբ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եվրոպական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացման մասին օրենքը: Նախկինում համապատասխան օրենքներ էին ստորագրել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները: Այսպիսով, Եվրասիական «հինգյակի» բոլոր երկրներում ավարտվեց իշխանության բարձրագույն մարմինների կողմից Մաքսային օրենսգրքի պայմանագրի հաստատման փուլը», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը արդեն ստացել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններից նոր Մաքսային օրենսգրքի վավերացման մասին ծանուցումներ: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս սպասվում է նմանատիպ փաստաթուղթ նաև Ղրղզստանից:
Ակնկալվում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ԵՏՄ երկրների Մաքսային օրենսգիրքը: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշել էր, որ ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կդառնա Միության նորմատիվ-իրավական դաշտը կարգավորող հիմնական փաստաթղթերից մեկը, որը կբարձրացնի մաքսային կարգավորման ոլորտում եվրասիական «հինգ» երկրների միջև միասնության և համաձայնեցման մակարդակը: ԵՏՄ օրենսգրքի նախագիծը հիմնված է էլեկտրոնային տեխնոլոգիաներին անցում կատարելու, արտաքին տնտեսական գործունեության պայմանների բարելավման, մասնավորապես `արտահանման խթանման վրա:
ԵՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է և գործում է 2015 թ. հունվարի 1-ից: Այժմ ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր