12:09 - Ադրբեջանում էլ վիճակը բարվոք չէ.կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում         11:54 - Վրաստանը համերաշխություն է հայտնել հայկական կողմին՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում      11:54 - Հայկական արտադրության եռաշերտ դիմակները ցածր գներով այսուհետ կվաճառվեն հանրային վայրերում    

30 դեկ 2017 21:30

Դեղին կոպեկներ ու կանաչ մոմեր․ ավանդույթներ՝ ամանորյա տոնական սեղանի հետ կապված

 Դեղին կոպեկներ ու կանաչ մոմեր․ ավանդույթներ՝ ամանորյա տոնական սեղանի հետ կապված
Անհնար է պատկերացնել Ամանորը՝ առանց ամանորյա ճոխ սեղանի։ Ընդ որում՝ Ամանորի կապակցությամբ առատ ու ճոխ սեղան զարդարելը ընդունված է բոլոր երկրներում։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է առաջացել ամանորյա սեղան պատրաստելու ավանդույթը եւ ընդհանրապես՝ ինչ սովորույթներ կան՝ կապված դրա հետ։
Հին ռուսական ավանդույթի համաձայն՝ ամանորյա սեղանին պարտադիր պետք է 12 տարբեր տեսակի ուտեստ լինի, որպեսզի տարին երջանիկ ու հարուստ լինի տվյալ ընտանիքի համար։
Ըստ նույն ռուսական ավանդույթների՝ ամանորյա սեղանին պետք է սպիտակ կամ բաց երկնագույն սփռոց լինի, սեղանի բոլոր չորս անկյուններին անհրաժեշտ է մեկական դեղին կոպեկ դնել եւ սեղանի վրա՝ 7 կանաչ մոմ, որը պետք է վառել ամանորյա գիշերը։
Թե առաջ, թե հիմա ամանորյա սեղանի պարտադիր բաղադրիչներից են շամպայնն ու մանդարինը։
Այժմ նորաձեւ է Էորտոլոգիա կոչվող գիտությունը, որն ուսումնասիրում է տոներն ու այն, թե ինչպես են դրանք նշում տարբեր երկրներում։ Եւ ահա ըստ այդ գիտության՝ բացի այն, որ ամանորյա սեղանը պետք է լինի առատ, տարատեսակ ուտեսնտերով լի, նաեւ ամանորյա սեղանի շուրջ պարտադիր պետք է կենացներ ասել, դրանք անպայման իրականանում են։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր