21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

01 հուն 2018 17:45

Մելանյա Թրամփը դիմավորել է Ամանորը 4 հազար դոլար արժողությամբ զգեստով, Իվանկան նախընտրել է բաց մուգ զգեստ

 Մելանյա Թրամփը դիմավորել է Ամանորը 4 հազար դոլար արժողությամբ զգեստով, Իվանկան նախընտրել է բաց մուգ զգեստ
Քաղաքականության աշխարհում ոճի խորհրդանիշ Մելանյա Թրամփն Ամանորը դիմավորել է բրիտանական Erdem բրենդի ծաղկավոր փայլուն զգեստով: Սա նրա առաջին Ամանորն էր որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին: Մելանյայի կանացի կերպարը համալրում էր վարդագույն կոշիկները:
Առաջին տիկնոջ հանդերձանքն արժեցել էր 4 հազար դոլար: Հագուստը զարդարված է վարդագույն փայլերով եւ ուլունքաշար ասեղնագործություններով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրում էր դասական մուգ սմոքինգ, սպիտակ վերնաշապիկ եւ թիթեռնիկ:
Նախագահական զույգը Ամանորը դիմավորել է Ֆլորիդայի Պալմ բիչ քաղաքի Mar-a-Lago մասնավոր ակումբում: Երեկույթին հրավիրված էին նաեւ կառավարության անդամներ եւ գործարարներ:
Նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը եւս միացել էր տոնակատարությանն ամուսնու եւ երեք երեխաների հետ: Իվանկան կրել է սեւ բաց զգեստ առաջից ու կողքերից բացվածքներով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր