16:59 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

02 հուն 2018 13:00

Երեխայի IQ-ի մակարդակը կախված է, թե ինչ պայմաններում է մեծանում նա. գիտնականներ

Երեխայի IQ-ի մակարդակը կախված է, թե ինչ պայմաններում է մեծանում նա. գիտնականներMeddaily.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ մարդու զարգացման ու երեխաների առողջության ազգային ինստիտուտի աշխատակիցները կարծում են, որ կապ գոյություն ունի ընտանիքի ֆինանսական կարգավիճակի ու այնտեղ աճող երեխաների IQ-ի միջև։
Հայտնի է, որ գիտնականներն իրենց աշխատանքում հաշվի են առել 50.000 մայրերի տվյալներ։ Ուշադրություն է հատկացվել նաև ծնված երեխաների նյարդաբանական հետազոտման արդյունքներին։ Այն անցկացվել է 3 անգամ՝ 4 ամսական, 1 տարեկան և 7 տարեկան տարիքում։
Դրանք հնարավորություն են տվել ֆիքսել հոգեբանական առողջության վիճակն ու ինտելեկտի մակարդակը։ Այնուհետև դրանք համադրվել են ընտանիքների բարգավաճման տվյալների հետ։ Արդյունքը եղել է միանշանակ. երեխայի IQ-ի մակարդակը կախված է, թե ինչ պայմաններում է մեծանում նա։
Երեխաներին բաժանել են երեք խմբի՝ ըստ աղքատ, միջին և ապահովված ընտանիքների։ Սկզբնական շրջանում (ծնվելուց հետո) երեխաների շրջանում չեն հայտնաբերվել նյարդաբանական տարբերություններ։ Սակայն 4 ամսականից սկսած՝ ընտանիքի աղքատությունը սկսել է բացասաբար ազդել երեխայի վրա։ Իրենց դերն են խաղացել նաև մի շարք այլ գործոններ՝ ներառյալ սնունդն ու կրթությունը։ Հաշվի է առնվում նաև այն, որ աղքատ ընտանիքներում կանայք ավելի շատ ունեն վնասակար սովորույթներ՝ ծխում և խմում են մինչև երեխայի ծնունդը, ինչն էլ բացասաբար է ազդում երեխայի վրա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր