16:59 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

02 հուն 2018 16:00

Ինչ են մարդիկ նվիրում միմյանց Ամանորին աշխարհի տարբեր երկրներում

Ինչ են մարդիկ նվիրում միմյանց Ամանորին աշխարհի տարբեր երկրներումՆոր տարին ամենախորհրդավոր տոներից է, որը մարդկանց առաջ բացում է բարի հեքիաթների ու կախարդանքի դռները: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, գալիս է Նոր տարին, ու առավոտյան երեխաները եղևնու տակ որոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղարկած նվերները:
Երջանիկ ճապոնացիները, զուսպ անգլիացիները, տաքարյուն ֆինները, սիրառատ ֆրանսիացիները՝ բոլորն են տոնում Նոր տարին: Բոլորն են սպասում Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին, պահում երազանքներ ու նվերներ տալիս, գրում է megairk.ru-ն:
Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում:
«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա, երբեմն գրում էին նաև հումորային բանաստեղծություններ:
Ավստրիացիները նախընտրում են Նոր տարուն նվիրել կենցաղում անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավական թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է Նոր տարուն գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ:
Բացի գործնական նվերներից՝ այս տարի ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:
Անգլիացիները անընդունելի են համարում ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք որպես ամանորյա նվեր չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բրելոկներ, բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու գդալներ: Դրանք սրտաբացության և ուշադրության արտահայտություն են:
Ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ կատարել: Նրանք նվերների համար միջինը ծախսում են 50-800 դոլար:
Ամերիկացիիները միմյանց նվիրում են սիգարներ, գինի, օծանելիք, շարֆեր: Ընդունված է նվերն անել կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ հարկ եղած դեպքում այն վերադարձվի խանութին:
Բելգիացիները տոնին մոտենում են պատասխանատվությամբ և ոչ թե որպես հաճելի ժամանց: Նվիրողը նվերի իմաստը բացատրում է բանավոր կամ դրան փակցված բացիկի միջոցով, և ընտրությունը երբեք պատահական չի լինում. նվիրում են այն, ինչ իրականում պետք է տվյալ մարդուն:
Բուլղարացիները Նոր տարուն նվիրում են հոնի փայտիկներ, որոնք մարմնավորում են եկող տարվա ամենալավ բաները:
Հունգարացիները սիրում են միմյանց նվիրել գրքեր, հաստ գուլպաներ, սահնակներ: Երեխաները մեծահասակներին նիրում են իրենց պատրաստած նվերները:
Հոլանդացի երեխաները Նոր տարում ստանում են քաղցավենիքով ու բլիթներով տոպրակներ, որոնք, ավանդության համաձայն, նրանց կոշիկների մեջ են դնում ոգիները:
Գրենլանդիայի էսկիմոսները միմյանց նվիրում են սառույցից պատրաստված սպիտակ արջերի նկարներով կերպարներ:
Հույները Նոր տարուն միմյանց նվիրում են… քար: Նվիրում են նաև ստանդարտ նվերներ, օրինակ՝ շամպայնով ու գինով զամբյուղ:
Դանիացիները հյուր գնալիս սիրում են իրենց հետ վերցնել տարբեր չափի ու ձևի մոմեր: Վիճակագրության համաձայն՝ այս ժողովուրդն ամենից շատ է սիրում մոմեր վառել:
Ւռլանդիայում ընդունված է երեխաներին նվիրել փոքրիկ հրեշտակներ ու Հիսուսի և Մարիամ Աստվածածնի փայտե ֆիգուրներ, իսկ մեծահասակները հյուր գնալիս իրենց հետ տանում են որևէ համեղ ուտեստ, ամուրիները՝ գինի:
Շոտլանդացիները Ամանորին հյուր գնալիս տանում են մի կտոր կարկանդակ, 1 բաժակ գինի ու մի կտոր ածուխ: Նրանց կարծիքով՝ սա ամենահավատարիմ եղանակն է նրանց ուտելիքով, խմիչքով ու ջերմությամբ ապահովելու համար:
Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային փողկապը կամ քաշմիրի կտորը: Տղամարդիկ ու կանայք միմյանց նվիրում են նաև կարմիր ներքնազգետ՝ որպես նորարարության խորհրդանիշ: Նրանք, սովորույթի համաձայն, սիրում են դեն նետել հին կամ անպետք կահույքը, ընդ որում՝ հենց պատուհանից:
Իսպանիայում տոնի նախօրեին ցանկացած տուն հյուր գնալիս հարկավոր է նվերի տուփի մեջ ներառել նաև շամպայն ու նուգայի կտոր:
Չինացիները Նոր տարվան նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:
Գերմանացիները նվիրում են գրքեր, իսկ ֆրանսիացիները նախընտրում են ոչ պիտանի ու օրիգինալ նվերներ մատուցել: Հաճախ նրանց ընտրությունը կանգ է առնում հուշանվերների կամ բացիկների վրա: Չնայած օծանելիքի երկրի համբավին՝ Ֆրանսիայում կնոջը կարող է օծանելիք նվիրել միայն նրա ամուսինը:
Շվեդիայում ավանդաբար միմյանց նվիրում են ինքնաշեն մոմեր:
Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ, առօրյայում անհրաժեշտ պարագաներ: Ճապոնացիներին հնարավոր է նեղացնել Ամանորին ծաղիկներ նվիրելով: Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր