16:44 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

02 հուն 2018 18:50

Ռուսաստանը ստանձնել է ԵՏՄ մարմինների նախագահությունը

 Ռուսաստանը ստանձնել է ԵՏՄ մարմինների նախագահությունը
Ռուսաստանը ստանձնել է 2018 թվականի Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Խոսքը, մասնավորապես, նախագահների մակարդակով հավաքվող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի, վարչապետների մակարդակով տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ կառավարության փոխնախագահների մակարդակով ընթացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի մասին է։
ԵՏՄ համաձայնագրի համաձայն՝ ըստ ռուսական այբուբենի տեղի է ունենում այդ մարմիններում նախագահող երկրների ռոտացիան:
Անցյալ տարի բոլոր երեք կառույցներում նախագահում էր էր Ղրղզստանը եւ նրա ներկայացուցիչները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր