14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

04 հուն 2018 12:57

Կարտոֆիլային դիետաներ, որոնք կօգնեն ընդամենը 1 օրում ազատվել 0.5 կգ ավելորդ քաշից

Կարտոֆիլային դիետաներ, որոնք կօգնեն ընդամենը 1 օրում ազատվել 0.5 կգ ավելորդ քաշիցՀամարվում է, որ կարտոֆիլը միայն նպաստում է ճարպակալմանը, սակայն այն գրագետ օգտագործելու դեպքում կարելի է կարգավորել կազմվածքը։ Կարտոֆիլային դիետան վաղուց կիրառվում է ՝ Հարավային Ամերիկայի հնդկացիների կողմից:
Այսպիսով՝ սլացիկ կազմվացք ունենալու համար պարտադիր չէ արձագանքել Ժամանակակից գովազդին, որն  անընդհատ առաջարկում է ճարպերը քայքայող սինթետիկ միջոցներ, առավել եվս, որ դրանք մեծ մասամբ  ամենևին էլ չեն օգնում քաշը գցել, և նաև բացասաբար են ազդում ինքազգացողության վրա:
Կարտոֆիլի օգտագործումը օգտակար է նաև նյարդային համակարգի համար, կարգավորում է ճնշումը, այն հարուստ է  վիտամին C-ով:
Առհասարակ կարտոֆիլը չի համարվում դիետիկ մթերք, սակայն այդ «համբավը» կարտոֆիլը ձեռք է բերել այն պատճառով, որ մենք իրականում այնքան էլ լավ չգիտենք, թե ինչպես այն պատրաստել: Իր վնասակար հատկությունները կարտոֆիլը ձեռք է բերում թավայի մեջ' յուղով կամ որևէ սոուսով տապակելիս: Այն կարտոֆիլը, որ մենք ամիսներով պահում ենք ձմռանն օգտագործելու նպատակով, իսկապես բարձր կալորիականություն ունի, քանի որ թարմ կարտոֆիլը հնանալով հետզհետե օսլա է հավաքում և բարձրացնում իր կալորիականությունը:
Որպեսզի խուսափենք նրա գիրացնող հատկությունից, օգտագործեք միայն թարմ կարտոֆիլ:
Նշենք, որ  կարտոֆիլն այն մթերքն է, որ հասանելի է բոլորին: Դիետայի համար ստիպված չեք լինի մեծ գումարներ ծախսել կամ խոհարարական հմտություններ կիրառել:
Կարտոֆիլային դիետանները բավականի շատ են, ներկայացնում ենք մի քանիսը.
3-օրյա դիետա. 
Նախաճաշին  - մեկ բաժակ կեֆիր , 
Ճաշին-  200 գ կարտոֆիլի պյուրե,
Ընթրիքին-  աղցան (200 գ խաշած կարտոֆիլին խառնել  1 պինդ եփած ձու, մանր կտրատված սոխ և ըստ համի քացախ):
Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:
7-օրյա դիետա.
Վերցրեք օրական 8 միջին չափի կարտոֆիլ, այն  եփեք ջեռոցում կամ մոխրի մեջ, ավելացրեք չորացրած կանաչի և ողջ օրվա ընթացքում օգտագործեք միայն այդ կարտոֆիլը: Սննդակարգից պետք է հանել հյութերը և ալկոհոլը, օգտագործեք հնարավորինս շատ ջուր:
Դիետայի արդյունքում դուք կկորցնեք օրական 500գ :
Կարտոֆիլը ընտրելիս ուշադիր եղեք, որ այն թարմ լինի, հակառակ դեպքում դիետան անօգուտ է: Անպայման զուգահեռ  օգտագործեք վիտամինային համալիրներ այլապես  մեկ շաբաթից խնդիրներ կունենաք մազերի, եղունգների, մաշկի և տրամադրության անկման հետ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր