18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

04 հուն 2018 16:20

Հյուրանոցի ադմինիստրատորը ազատազրկվել է հյուրանոցը մարմնավաճառներին տրամադրելու համար

 Հյուրանոցի ադմինիստրատորը ազատազրկվել է հյուրանոցը մարմնավաճառներին տրամադրելու համար
Գյումրիում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող՝ հյուրանոցի ադմինիստրատորը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Սաթենիկը 2015թ. հոկտեմբերից մինչև 2016թ դեկտեմբերն աշխատել է հյուրանոցում՝ որպես ադմինիստրատոր: Գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ կինը պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվողների հետ՝ հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար: Այդ ընթացքում Սաթենիկը պարբերաբար զանգահարել է մարմնավաճառներին ու հրավիրել հյուրանոց, որտեղ նրանք 5-10 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել անծանոթ անձանց հետ, իսկ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ Սաթենիկին վճարել են 1000-3000-ական դրամ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Դատարանը Սաթենիկին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` հյուրանոցային հաստատություններում աշխատելու իրավունքից զրկելով 1տարի ժամկետով: Դատարանը վճռել է նաեւ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր