Մենք կրկին առաջինն ենք,պարգեւատրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծողներին          Հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի.Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են       Տեսանյութ.Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը    

05 հուն 2018 15:12

Ավազակային հարձակում Երեւանի կենտրոնում

Հունվարի 4-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փակ Շուկայի» մոտ 3 հոգի հարձակվել են մի քաղաքացու վրա եւ դանակի սպառնալիքով գողացել 2 բջջային հեռախոս, գումար եւ լիցքավորիչ:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 00.30-ին, Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում 3 անհայտ անձ հարձակվել են իր վրա եւ դանակի սպառնալիքով հափշտակել «Սամսունգ» եւ «Վիկո» տեսակի բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ, տղամարդու օծանելիք եւ դրամապանակ:
Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության ծառայողները պարզել են նշված արարքը կատարողների ինքնությունները:
Հունվարի 4-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ եւ Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները Խանջյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հայկ Խանգելդյանին, 1992 թ. ծնված Հարություն Սագիյանին, 1982 թ. ծնված Սամվել Պողոսյանին եւ 1988 թ. ծնված Գառնիկ Անդրեասյանին՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Հ.Խանգելդյանը, Հ.Սարգիյանը եւ Գ.Անդրեասյանը ձերբակալված են:
Ս.Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր