Բորիս Ավագյանը ռուսական բանտից սկանդալային տեղեկություններ է հայտնել Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանի, Դավիթ Անանյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. «Հրապարակ»          ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել       Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին    

06 հուն 2018 15:08

Ֆրանսիացի լրագրողնեն անհարմար հարցեր են ուղղել Էրդողանին

Պաշտոնական այցով Փարիզ ժամանած Թուրքիայի նախագահՌեջեփ Էրդողանը ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ստիպված է եղել պատասխանել ֆրանսիացի լրագրողների անհարմար հարցերին: 
Ֆրանսիացի լրագրողը հարց է ուղղել Թուրքիայի կողմից Սիրայում կռվող ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ, ինչին Էրդողանը պատասխանել է. «Ո՞վ է զենք ուղարկում Սիրիա: Հիմա Դուք խոսում եք Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների դիրքերից: Նրանք, ովքեր կանգնած են նման գործողությունների հետևում Գյուլենի աջակիցներն են և հիմա ձերբակալված են»:
Ապա Թուրքիայի նախագահը ֆրանսիացի լրագրողին հարցրել է, թե ինչու նա չի հարցնում ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկված 4 հազար բեռնատար զենքի մասին: 
Գյուլենն, ով նախկինում Էրդողանի համախոհն է, այժմ նրա գլխավոր հակառակորդն է, ով մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ: 
Ակնկալվում էր, որ Պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկելու է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցը, սակայն Էրդողանի անկնկալիքները չեն արդարացել:Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկա իրավիճակում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր