12:35 - Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ դեղեր կարող են ստանալ փոստով         12:15 - Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել      11:57 - Քաջարանի բնակչին առեւանգելու գործով 3 անձ կալանավորվել է. 4 հոգով տարել են, կրակել են ոտքերին, ծեծել    

06 հուն 2018 19:30

Հունվար ամսվա հորոսկոպ

 Հունվար ամսվա հորոսկոպ
Խոյ
Հունվարը կլինի այն ամիսը, երբ հարկավոր կլինի ամեն ինչ դասավորել դարակներով: Եվ դա վերաբերում է ամեն ինչին՝ օրագրից մինչև զգացմունք: Խոյերին աստղերը հուշում են լինել առավել կազմակերպված, թույլ չտալ ավելորդ ծախսեր, հետաձգել լուրջ գնումները: Անձնական կյանքում նույնպես պետք է վերցնել եթե ոչ երկարատև դադար, ապա ոչ մեծ կանգառ: Օգտակար կլինի մեդիտացիան և յոգայով զբաղվելը: Դրանք կօգնեն կենտրոնանալ գլխավորի վրա:
Ցուլ
Այս կենդանակերպի նշանը կարող է հանգիստ շունչ քաշել՝ Հունվարը կլինի քաղցր և առավելագույնս հանգիստ: Կարելի է մոռանալ ձմեռային մելամաղձության մասին: Ցլերին դա հաստատ չի սպառնում: Ավելորդ չի լինի կյանքին ավելացնել վառ գույներ՝ փոխել սանրվածքը, գնել նոր, վառ իրեր: Հարաբերություններում Ցլերին կրկին ոչինչ չի սպառնում: Ժամանակն է գնալ մոտակա բար կամ ակումբ և ձեռք բերել նոր ծանոթություններ:
Երկվորյակ
Հունվարը երկվորյակներին հնարավորություն է տալիս ամբողջովին փոխել կյանքը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է աշխատավայրի փոփոխությանը: Այս ամսին շահեկան կլինի փնտրել նոր, ավելի բարձր վարձատրվող աշխատանք: Միայն երկվորյակների ակտիվությունից է կախված իրենց հաջողությունը: Աբողջ ուժերը պետք է նետել մասնագիտական աճի վրա: Անձնական կյանքը կարող է սպասել: խորհուրդ չի տրվում ունենալ լուրջ սիրավեպեր: Ավելի լավ է կենտրոնանալ կարիերայի վրա:
Խեցգետին
Ժամանակն է դուրս գալ սեփական խեցուց և ցուցադրել քեզ աշխարհին: Հունվարը խրախուսում է մի կողմ թողնել ավելորդ համեստությունը և անցնել կտրուկ և որոշիչ քայլերի: Եթե պետք է աշխատավարձի ավելացում՝ ապա պետք է գնալ ղեկավարի մոտ: Եվ չմտածել դիվանագիտության մասին: Անվրդովությունը կօգնի անձնական կյանքում: Միայնակ խեցգետինները պետք է գործի դնեն հնարամտությունը: Ամենախիզախները ձեռք կբերեն անձնական կյանքում այդքան սպասված երջանկությունը:
Առյուծ
Ալեկոծությունների և փոփոխությունների ժամանակն է: Ընդորում ոչ միշտ դեպի լավ կողմ: Առյուծներին ուշիուշով կհետևեն, կորսան յուրաքանչյուր նրանց բառ: Պետք է ծայրահեղ զգույշ արտահայտեք ձեր կարծիքը, որովհետև այն կարող են հեշտությամբ խեղաթյուրել: Հարաբերություններում նույնպես պետք է զգուշություն ցուցաբերել: Հունվարին կարող է ռոմանտիկ ծանոթություն ունենաք, սակայն այն պետք չէ լուրջ ընդունել: Այն կդառնա միայն հաճելի հիշողություն:
Կույս
Այս կենդանակերպի նշանը գլխով կխրվի աշխարհիկ կյանքի մեջ: Եկել է այդքան սպասված մինչ առավոտ նշվող երեկույթների, հաճելի հանդիպումների և հետաքրքիր ծանոթությունների ժամանակաշրջանը: Հունվարը թեթև ամիս կլինի: Աշխատանքում հնարավոր է պաշտոնի բարձրացում: Պետք չէ հրաժարվել տարբեր միջոցառումների հրավերքից: Դրանցից մեկում շատ հնարավոր է հանդիպում երկրորդ կեսի հետ:
Կշեռք
Հունվարը կշեռքներին բազմաթիվ նվերներ կանի: Կարևորը ժամանակին օգտվել և չծուլանալ: Կշեռքները կկարողանան հաղթահարել յուրաքանչյուր նախաձեռնություն: Օգտակար կլինի նաև նոր հոբբին: Հարաբերություններում պետք է ցուցաբերել ազնվություն և անկեղծություն: Ընդունել սերն ըստ արժանավույնս՝ ահա ամսվա կարգախոսը:
Կարիճ
Անվճռականությունը կդառնա գլխավոր թշնամին թեժ կարիճների համար: Ժամանակն է ցուցադրել ձեզ ամբողջ հոյակապությամբ: Եվ խառնվածքը նույնպես: Անվճռական կարիճներին հաջողությունը չի ժպտա: Իսկ նրանց ավելի խիզախ ընկերները կարող են նյութական բարեկեցության բարելավում ունենալ: Նույնը վերաբերում է նաև սիրո հարցին: Եթե չդոփեք նույն տեղում՝ կարող եք նոր հաճելի ծանոթություն ունենալ: Եվ այն շատ շուտով կվերածվի ամուր հարաբերությունների:
Աղեղնավոր
Օրագիրը կդառնա ընկեր և խորհրդական կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Բանը նրանում է, որ հունվարի Աղեղնավորները կկորցնեն գլուխը: Նրանց կղեկավարի ոչ թե սառը դատողությունը, այլ թեժ զգացմունքները: Սակայն օգտակար դա չի լինի: Աղեղնավորներին աստղերը հուշում են ամեն ինչ ֆիքսել թղթի վրա, որպեսզի հետո ճիշտ դասավորել առաջնահերթությունները: Հունվարին հնարավոր է գտնվեք երկու քարի արանքում: Աղեղնավորները սիպված կլինեն կայացնել բախտորոշիչ որոշում: Միայնակները ավելի լավ է դեռևս զերծ մնան երկրորդ կեսի փնտրտուքներից: Շատ մեծ է դժբախտ սիրավեպի հավանականությունը:
 
Այծեղջյուր
Հունվարը Այծեղջյուրներին բազմաթիվ հաճելի պահեր է խոսք տալիս: Աշխատանքում ամեն ինչ իդեալական կընթանա: Հնարավոր է շատ շահավետ գործարք կամ պայմանագրի կնքում: Հունվարին արժե լինել դիվանագետ և չմտնել վեճերի մեջ: Ավելի լավ է խուսափել սուր անկյուններից և չմտնել քաշքշուքի մեջ: Ինչ վերաբերում է սիրուն, ապա հոկտեմբերին կարելի է այն հանդիպել, նույնիսկ եթե բոլորովին չես սպասում նրան: Եվ այն վայրերում, որտեղ երբեք չես եղել: Այդ պատճառով իսկական ժամանակն է, որպեսզի բոլոր միայնակ Այծեղջյուրները մի փոքր ցրվեն:
Ջրհոս
Աստղերը հուշում են ջրհոսներին մի փոքր ավելի լուրջ մոտենալ սեփական ֆինանսներին: Հունվարը ներդրումների իսկական ժամանակաշրջանն է: Եվ դա վերաբերվում է ոչ միայն բանկային հաշիվներին: Փողը կարող եք ներդնել սեփական ուսման, մասնագիտական աճի, կուրսերի անցնելու համար: Շատ շուտով այդպիսի ներդրումները իրենց կարդարացնեն: Հոկտեմբերին սիրուն նույնպես պետք է ռացիոնալ մոտենալ: Ժամանակն է խզել ցավալի հարաբերությունները: Բայց մի շտապիր նոր հարաբերություններ ստեղծել: Զգացմունքները պետք է սառչեն:
Ձկներ
Հունվարը իսկական ժամանակն է հեռու գնալ սովորական դարձած առօրյա քաշքշուքներից և զբաղվել որևէ նոր և հետաքրքիր բանով: Օգտակար կլինի զբաղվել սպորտով, գեղանկարչության կուրսերով կամ այցելել խոհարարական վարպետաց դասերի: Նոր զբաղմունքը բազմաթիվ դրական լիցքեր կհաղորդի և նրա շնորհիվ նոր ծոնոթներ ձեռք կբերեք: Ռոմանտիկան ուղղակի անսահման կլինի: Անհավանական հանդիպումները և թեժ համբույրները կստիպեն աշնանային դեպրեսիային չքվել առհավետ: Հունվարը ամենահեշտ ամիսներից չի լինի: Այն խոսք է տալիս և անհաջողություններ և ծանր աշխատանք: Բայց ամեն ինչ լավ կլինի, եթե լսեք ինքներդ ձեզ՝ հաշվի առնելով ճակատագրի բոլոր նշանները և չմոռանալով ժպտալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր