12:35 - Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ դեղեր կարող են ստանալ փոստով         12:15 - Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել      11:57 - Քաջարանի բնակչին առեւանգելու գործով 3 անձ կալանավորվել է. 4 հոգով տարել են, կրակել են ոտքերին, ծեծել    

06 հուն 2018 20:00

Կարմիր խալեր. ինչ են իրենցից ներկայացնում այս գոյացությունները

Հավանաբար շատերդ եք նկատել կարմիր խալերը, որոնք հանկարծակի հայտնվում են մաշկի վրա: Որպես կանոն՝ այդ փոքր և կարմիր գույնի խալերը հաճախ ի հայտ են գալիս պարանոցի, կրծքի և մեջքի հատվածներում: Սակայն ինչո՞ւ են ի հայտ գալիս այս խալերը: Կարմիր խալերի առաջացման պատճառների մասին կխոսենք այսօր:
Փոքր կարմիր գոյացությունները, որոնք հանկարծակի ի հայտ են գալիս մեր մարմնի վրա, վախեցնում և անհանգստացնում են մեզ: Այս խալերն անցավ են, սակայն դրանց ի հայտ գալու պահից անընդհատ ինքներս մեզ հարցնում ենք, թե ինչի՞ հետևանքով են առաջանում դրանք: steptohealth.ru-ի փոխանցմամբ՝ այս խալերը վտանգավոր չեն, չնայած՝ յուրաքանչյուր փոփոխություն, որ տեղի է ունենում մաշկի հետ, հարկավոր է կարգավորել և հետազոտել:

Եվ այսպես՝ ինչո՞ւ են ի հայտ գալիս այս կարմիր խալերը
Որոշ մարդիկ կարծում են, որ խալերը շատ գրավիչ են: Չնայած՝ մյուս բոլոր դեպքերում դրանք մաշկի պիգմենտացիայի փոփոխության արդյունք են, որոնց պետք է հետևել: Մաշկի կարմիր խալերի գիտական անունը կարմիր նևուս կամ անգիոմա է: Որպես կանոն, դրանք ի հայտ են գալիս մաշկի բաց գույն ունեցող մարդկանց մոտ կամ միջին տարիքում:
Ինչպես արդեն նշեցինք՝ այս խալերն իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն, եթե ի հայտ են գալիս մեծ քանակությամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ, անկասկած, սա օրգանիզմի կողմից ուղարկված ազդանշան է: Սովորաբար մասնագետները պնդում են, որ կարմիր խալերի ի հայտ գալը կապված է լյարդի խնդիրների հետ, այսինքն՝ լյարդի ոչ ճիշտ աշխատանքի հետ:

Դրանք կարող են նաև ի հայտ գալ սխալ սնվելու հետևանքով, երբ աղիներում ու լյարդում մեծ քանակությամբ տոքսիններ են կուտակվում:
Այս տեսակ խալերի չափսը 1-4մմ է լինում: Դրանք կարող են ի հայտ գալ թևատակերի, սեռական օրգանների, ոտնաթաթերի, մեջքի, ձեռքերի և ոտքերի հատվածներում:
Դեմքի, ձեռքերի և մարմնի այլ մասերի հատվածներում (որոնք միշտ բաց են) ի հայտ եկած կարմիր խալերն արևի տակ երկար ժամանակ անցկացնելու հետևանք են:
Ուշադրություն դարձրեք նման խալերի եզրերին: Եթե դրանք անհարթ են, իսկ չափսն
անցնում է 6մմ-ը, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:
Մասնագետների պնդմամբ՝ կարմիր խալերի ի հայտ գալը կանխարգելելու համար անհրաժեշտ է հաճախ մաքրել աղիներն ու լյարդը: Պետք է ամեն օր մեծ քանակությամբ ջուր խմել և ուտել թարմ բանջարեղեններ: Օրինակ՝ արտիշոկ, նեխուր, գազար և այլն:

Ուշադրություն դարձրեք նման խալերի եզրերին: Եթե դրանք անհարթ են, իսկ չափսն անցնում է 6մմ-ը, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:
Մասնագետների պնդմամբ՝ կարմիր խալերի ի հայտ գալը կանխարգելելու համար անհրաժեշտ է հաճախ մաքրել աղիներն ու լյարդը: Պետք է ամեն օր մեծ քանակությամբ ջուր խմել և ուտել թարմ բանջարեղեններ: Օրինակ՝ արտիշոկ, նեխուր, գազար և այլն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր