10:33 - Ինչո՞ւ է Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել Հայաստանից. «Ժողովուրդ»         10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»      10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»    

08 հուն 2018 16:20

Թուրքիան հայ–թուրքական սահմանին պատ չի կառուցելու. Թուրքիայի ՆԳ նախարար

 Թուրքիան հայ–թուրքական սահմանին պատ չի կառուցելու. Թուրքիայի ՆԳ նախարար
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Թուրքիա–Հայաստան եւ Թուրքիա–Վրաստան սահմանին պատ չի կառուցվելու։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, թե Հայստանի եւ Վրաստանի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու փոխարեն պարզապես կտեղադրվեն սահմանների անվտանգությունը հսկող էլեկտրոնային սարքավորումներ։
Սուլեյման Սոյլուն նշել է, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատի 50 տոկոսն արդեն պատրաստ է։ Նա շեշտել է, թե պատի կառուցման հարցում Իրանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել եւ օգնել Թուրքիային այդ հարցում։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Թուրքիան նախատեսում է Հայաստանի եւ Վրաստանի հետ սահմանին եւս պատ կառուցել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր