«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

09 հուն 2018 10:06

«Հայկական ժամանակ». Հունվարի 4-ին Արցախի զորամասերից մեկում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել

«Հայկական ժամանակ». Հունվարի 4-ին Արցախի զորամասերից մեկում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականի պայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղոր­դագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտն­վում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվո­րական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պա­հին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառ­նում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր