«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

09 հուն 2018 13:22

Սասնա Ծռեր խմբի անդամները լքեցին նիստերի դահլիճը

Սասնա Ծռեր խմբի 11 անդամների գործով դատական նիստին ներկա բոլոր ամբաստանյալներն այսօր որոշեցին լքել նիստերի դահլիճը, այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով Սասնա Ծռեր խմբի այն անդամներին, ովքեր հացադուլ են հայտարարել։
Դատավորը նրանց թույլ չէր տալիս հեռանալ, նշելով, որ խախտում են դատական նիստի կարգը։
Ինչպես հայտնում է a1plus-ը, այնուամենայնիվ, դատավորը որոշեց նրանց հինգ ժամով անձամբ հեռացնել նիստից, որից հետո պաշտպանները որոշեցին նույնպես  լքել նիստերի դահլիճը, հայտարարելով, որ իրենց պաշտպանյալները հրաժարվել են իրենց ծառայություններից։
Դատավորը նրանց նույնպես թույլ չէր տալիս հեռանալ, սակայն պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը լքեց նիստերի դահլիճը։
Դատավորը որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ, պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար։
Նիստին ներկա մյուս բոլոր պաշտպանները հայտարարեցին, որ ընդիջունից հետո չեն վերադառնալու դահլիճ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր