Տեսանյութ.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին          Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության       Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը    

09 հուն 2018 15:25

Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 2017 թվականի օգոստոսի 14-ին որովայնի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Արդյունքում պարզվել էր Է.Հարությունյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1982թ. ծնված տղամարդը դեպքի օրը Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 64-րդ շենքի դիմաց, Է.Հարությունյանին կյանքից զրկելու նպատակով, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ուղեւորի նստատեղից հրազենով կրակոցներ է արձակել  նրա ուղղությամբ եւ դիմել փախուստի:  Է.Հարությունյանը որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով  տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ ստացել համապատասխան բուժօգնություն, որի արդյունքում հաջողվել է փրկել նրա կյանքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին քննիչը որոշում էր կայացրել 1982թ. ծնված Վանաձորի բնակիչ Ա.Շահինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
2018 թվականի հունվարի 8-ին հետախուզվողը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։  Այսօր՝ հունվարի 9-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր