21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

10 հուն 2018 12:29

Հայտնաբերվել է բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած «Ճվճվ Արոյի» որդին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած, Երևան քաղաքի Արամի փողոցի 48 շենքի բնակիչ, ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Սերժուլիկ մականվամբ 25-ամյա Սերժ Վարդանյանիը: Նա նշված հյուրանոցային համալիրում վարձակալել էր թիվ 15 սենյակը , որին կից ավտոտնակում էլ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները խուզարկություն են կատարել, որտեղ հայտնաբերել են Սերժուլիկի կողմից շահագործվող BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «MOD-315 auto» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտներով, իսկ բեռնախցիկից՝ ավտոմեքենաների SR-GV-75 համարանիշ, GTH 999 G զույգ, Օ 777 ՕՕ 777 զույգ և 33 TT 481 զույգ համարանիշներ: Աղբյուի տեղեկություններով՝ Սերժուլիկը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, ում կալանավորման միջնորդությամբ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր