Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

10 հուն 2018 14:34

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում

Հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմոմի փաստով։ Վերջինը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը։ Այն ավարտվել է 5։0 հաշվով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ անգամ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր