18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

10 հուն 2018 18:20

Աշխարհի ամենաերկար մազերն ունեցող դեռահաս աղջիկը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել (ֆոտո)

 
17-ամյա արգենտինուհի Աբրիլ Լորեազատին շուրջ տասը տարի չի կտրել իր վարսերը, ինչի արդյունքում աղջկան հաջողվել է գրանցվել «Գինեսի» ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար վարսերն ունեցող դեռահաս: Նրա մազերի երկարությունը մոտ 152 մետր է, գրեթե հասնում է նրա կրունկներին:
Ռեկորդակիր աղջիկը մազերը չի կտրել սկսած 7 տարեկանից, նույնիսկ չնչին շտկումներ չի կատարել: Աղջիկը մեկ անգամ մազերը կտրել է «Մաթիլդա» հայտնի ֆիլմը դիտելուց հետո, երբ ցանկացել էր ունենալ գլխավոր հերոսուհու սանրվածքից, սակայն կտրելուց անմիջապես հետո հասկացել է, որ իրեն դուր չի գալիս իր տեսքը: Այդպիսով՝ Աբրիլը որոշել է այլեւս երբեք չկտրել մազերը:
Իհարկե, երկար վարսեը հեշտ չէ խնամելը: Աղջիկն ասում է, որ ամեն օր լվանում է վարսերը, հետո մայրիկի օգնությամբ սանրում է դրանք, որից հետո սպասում է, որ բնական ճանապարհով չորանան:
Աբրիլը խոստովանում է, որ երբեմն մազերի հետ կապված խնդիրներ է ունենում, հատկապես շատ քամոտ եղանակին, կամ էլ՝ աստիճաններ բարձրանալիս, երբ դրանք ոտքի տակ են հայտնվում:
Խոսելով իր ռեկորդի մասին՝ 17-ամյա արգենտինուհին նշում է.
«Շատ հուզված եմ. երբեք չէի մտածի, որ իմ մազերը կարող են նման ճանաչման հասնել: Սա իմ կյանքի ամենագեղեցիկ հուշերից մեկն է դառնալու, քանի որ ինձ համար մեծագույն պատիվ է «Գինեսի» ռեկորդների գրքում հայտնվելը»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր