Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում          «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է       COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է    

11 հուն 2018 11:40

Հայաստանը հայտնվել է զբոսաշրջիկների համար «ամենաանվտանգ» երկրների խմբում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ:

Հունվարի 10-ին գերատեսչությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի:

Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ հայտնված երկրների առնչությամբ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»: Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան և Չիլին:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով Պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «Ուժեղացված նախազգուշացումներ»: Այս երկրներում Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Երկրորդ խմբի երկրների թվում է նաև Ադրբեջանը:

Ռուսաստանն ընդգրկվել է երկրների երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները «խորհուրդ է տրվում վերանայել»: Խորհուրդ է տրվում «խուսափել այդ երկրներ այցելություններից՝ անվտանգության լուրջ սպառնալիքների առնչությամբ», իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսևորել: Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաև Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը և մի քանի այլ երկիր: 

Կյանքին սպառնացող վտանգի պատճառով գերատեսչությունը խորհուրդ է տալիս չայցելել Սիրիա, Եմեն, Իրաք, Իրան, Աֆղանստան, ԿԺԴՀ, Լիբիա, Մալի, Սոմալի, Հարավային Սուդան և Կենտրոնական ԱՖրիկա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր