Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ          Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ       Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»    

11 հուն 2018 15:00

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

«ԿամԱԶ» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորըՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությո հունվարի 11-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գետավան-Չարեկտար ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարակական մասին կից Չափարի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 29 OL 134 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Գ., ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Գ.-ը հոսպիտալացվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր