15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

12 հուն 2018 12:36

«Զինված խմբի» գործով նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց

«Զինված խմբի» գործով  նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց«Զինված խմբի» գործով այս տարվա առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կարգադրիչները դահլիճի դուռը բացեցին 50 րոպե ուշացումով, ինչը զայրացրեց ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին, նա լքեց դատարանի տարածքը:
Ալումյանի բացակայության պատճառով էլ նիստի մեկնարկին դատավոր Արմեն Բեկթաշյանը ստիպված էր նիստը հետաձգել:
2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր