15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

12 հուն 2018 13:01

Ժիրայր Սեֆիլյանը իր գործով դատական նիստի ընթացքում լքեց դահլիճը. ուղիղ, տեսանյութեր

Ժիրայր Սեֆիլյանը  իր գործով դատական նիստի ընթացքում լքեց դահլիճը. ուղիղ, տեսանյութերՇուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի հենց սկզբում պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ի նշան բողոքի՝ հայտարարեց, որ 18 րոպեով լքում է նիստերի դահլիճը։ Նա այդ կերպ իր բողոքն էր արտահայտում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենքին, ըստ որի՝ փաստաբաններն այսուհետ դատական նիստը խախտելու համար դատավորի որոշմամբ կարող են ենթարկվել պատասխանատվության՝ գումարային տուգանքի տեսքով։

Փաստաբանի հայտարարությունից հետո դատավոր Տաթիկ Գրիգորյանը որոշեց նիստը ընդմիջել 20 րոպեով։
 
Նիստը վերսկսելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը  ցանկանում էր հայտարարությանբ հանդես գալ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հորդորում էր Սեֆիլյանին կանգնած խոսել։ Արդյունքում՝ Ժիրայր Սեֆիլյանը և դատավորն սկսեցին միաժամանակ խոսել։ Սեֆիլյանը հայտարարեց, որ հեռանում է նիստերի դահլիճից այնքան ժամանակով, քանի դեռ հացադուլի մեջ գտնվող Սասնա Ծռեր խբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը չեն տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ ։ Նա  լքեց նիստերի դահլիճը, սակայն մինչ այդ, դատավորը որոշում կայացրեց Սեֆիլյանին 4 ժամով հեռացնել նիստից։

Նույն հիմնավորմամբ, դատարանի դահլիճից հեռացավ նաև Գևորգ Սաֆարյանը։ Այսօր պետք է շարունակվեր նրա հարցաքննությունը և դատավորը նրա հեռանալոց հետո՝  Գևորգ սաֆարյանի քննությունը հայտարարեց ավարտված։
 
 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր