15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

12 հուն 2018 13:36

Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից . ուղիղ

Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից . ուղիղՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ.

 

«Հիասթափեցնեմ բոլորին` ոչ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել: Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ: 

 

ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի հավաքականը չնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր:

 

Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն:

 

Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածու՞. այո, ինձ»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր