15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

12 հուն 2018 14:22

Ադրբեջանի դպրոցներում Խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի մարտիկներ են պատրաստում. շոկային տեսանյութ

Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, որը հայտնի է Հայաստանի հետ թշնամությանը վերջ տալու իր կոչերով, և հատկապես աշակերտուհիներից մեկին հայկական տարազով լուսանկարելու սկանդալային պատմությունից հետո, գրում է eurasianet.org-ը: 
«Նրանք ստորացրել են ինձ իմ աշակերտների աչքի առջև: Նրանք ինձ հայ են անվանել, հայ լրտես: Իբրև թե, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Իրականում ես ուզում էի միայն ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է և մենք կարող ենք կոնֆլիկտը կարգավորել առանց իրար սպանելու»,-  ասել է Ռոշան Ազիզովը: 
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: Դպրոցի տնօրինությունը պնդում է, որ նրա վրա կրակել են ոչ թե հայամետ հայտարարությունների համար, այլ դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով: 
Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի և ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեև խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են և իր որդին քաղցած է մնացել: Նաև տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում աշակերտները նաև հայերեն են խոսում: 
Ակնհայտ է, սակայն, որ տվյալ դեպքում եւ ստորեւ բերված տեսահոլովակում կատարվողը ոչ թե խաղաղության կոչ է, այլ պատերազմի: Ավելի հավանական է, որ նշյալ ուսուցիչն ալիեւյան կլանի ներկայացուցիչ է, որը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում եւ նրանցից, ըստ էության, ռազմիկներ է պատրաստում: 
 
 

Աղբյուրը`http://armtimes.com  

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր