«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

15 հուն 2018 13:46

«Ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղա՞վ երկիր». տեսանյութ

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խնդիր չի տեսնում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինվորի բուժման հարցը փորձում է լուծել հանգանակությամբ:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը մի քաղաքացի արձագանքել էր, թե հերթական բոշությունն է, ինչին նախարարը հակադարձել էր «բոշան դու ես»:
«Մի հատ պաշտպանության նախարար ունենք, չհարգե՞նք։ Ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղա՞վ երկիր:  Կպել եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում: Քաղաքացին ի՞նչ իրավունք ունի, պաշտպանության նախարարին ասում ա բոշա, էս գրածները թուրքերն էլ են կարդում: Մեր ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղավ երկիր, բանակ»,- ասաց հանրապետական պատգամավորը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր