Տեսանյութ.Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են          Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապա որոշումն իրենցն է       Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ    

15 հուն 2018 16:20

«Նառա′ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի, պրծի». Սեյրան Սարոյանը Նաիրա Զոհրաբյանին

 «Նառա′ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի, պրծի». Սեյրան Սարոյանը Նաիրա Զոհրաբյանին
Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցության օրենսդրական 2 նախաձեռնությունների մերժումը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա: «Էսօրվա թանկացումների պատասխանատուն դուք եք: Պոպուլիստներն էլ եք դուք, դեմագոգներն էլ»,- հայտարարել Նաիրա Զոհրաբյանը:
ArmLur.am-ը գրում է, որ իր թղթակիցը լսել է` ինչպես է տեղից արձագանքում սրան ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս կես կատակ-կես լուրջ գործընկերոջը գոտեպնդել է. «Նառա′ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի, պրծի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր