«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

16 հուն 2018 16:00

Որտե՞ղ է աշխատում պատգամավորների 90 տոկոսը. ԱԺ փոխնախագահի պատասխանը Ծառուկյանին

 
Ազգային ժողովի պատգամավորների մի մասը աշխատում է նիստերում, մի մասը՝ հանձնաժողովներում, մի մասը՝ իրենց տարածքներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ պատգամավորների 90 տոկոսը ներկան ստանում, գնում է, իսկ ինքը գործով է զբաղված:
«Ձեր համար մեծ է գայթակղությունը, որ ես մեկնաբանեմ Ծառուկյանի հարցապնդումը, բայց ես չեմ պատասխանի: Պարոն Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, իրենք իրենց թիմով պետք է որոշեն՝ ինչպիսի օրակարգով առաջնորդվեն: Իմ խառնվելու, մեկնաբանելու կարիքը չկա»,-ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատգամավորների 90 տոկոսը գալիս ներկա է ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում: «Ծառուկյանը միայն գործով է զբաղվում։ Ծառուկյանի միայն մեկ ամիս առաջ կատարած գործը, որ Եվրախորհրդարնից բերեց 70 պատգամավոր, 20-ին տարավ Ղարաբաղ, ոչ մի պատգամավոր այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել իր ամբողջ կյանքի ընթացքում: Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա ներկա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - ասել էր Ծառուկյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր